Չինացիները հատուկ ստեղնաշար են թողարկել 2017 թվականի ամենահայտնի խաղի համար
Չինական Varmilo ընկերությունը, որը պատասխանատու է մեխանիկական ստեղնաշարերի արտադրության համար, գաջեթ է թողարկել բազմօգտատեր PlayerUnknown’s Battlegrounds խաղի համար: Ընդամենը 2 մոդել կա՝ VA1080 և VA87m, հայտնում է Life.ru-ն:
Նոր ստեղնաշարը ստեղծվել է սպիտակ, դեղին և սև երանգներով: Ստեղների վրա պատկերված են գործողությունները, որոնց համար նրանք խաղի ժամանակ պատասխանատու են: Այսպես՝ օգտատերն, օրինակ, մշտապես գիտի, թե կրակի ռեժիմը փոխելու, նստելու կամ զենքը վերալիցքավորելու անհրաժեշտության դեպքում որ կոճակն է սեղմելու:
Մշակողները 2 տարբերակ են թողարկել՝ թվային բլոկով և առանց դրա: Երկու ստեղնաշարերում էլ օգտագործվում են Cherry MX-ի մեխանիկական փոխարկիչներ: Առաջին տարբերակն արժե 169 դոլար, երկրորդը՝ 131: