«Ռեալը» գոլ ընդունեց, այնուհետև ջախջախեց «Դեպորտիվոյին» (տեսանյութ)
Իսպանիայի առաջնության 20-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» սեփական հարկի տակ ջախջախեց «Դեպորտիվոյին»:
«Սերուցքայիններն» առաջինը գոլ ընդունեցին, սակայն կարողացան հաղթանակ տանել 7:1 հաշվով: Դուբլի հեղինակ դարձան Կրիշտիանու Ռոնալդուն, Գարեթ Բեյլը և Նաչոն: Մեկ անգամ էլ աչքի ընկավ Մոդրիչը:
Զինեդին Զիդանը ֆուտբոլիստները Լա Լիգայում չէին կարողացել հաղթել երեք խաղ անընդմեջ: