Տեղի է ունեցել գազի արտահոսք՝ հրդեհի բռնկումով
Հունվարի 21-ին, ժամը 21:26-ին «ՍՈՍ ՍԻՍԹԵՄՍ» հակահրդեհային ազդարարման համակարգով ազդանշան է ստացվել Տավուշի մարզի Աչաջուր գյուղի Դան Որդիներ գազալցակայանից:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ գազալցակայանի կոմպրեսատորային շինության մեջ տեղի է ունեցել գազի արտահոսք՝ հրդեհի բռնկումով:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:07-ին, մարվել՝ 22:12-ին: Այրվել է էլ.վահանակ: