Աննա Սեդոկովային երեխաների հետ միասին վռնդել են Թայլանդից (տեսանյութ)
STS հեռուստաալիքի եթերում ցուցադրվել է «Вокруг света во время декрета» նոր ճամփորդական շոուի թողարկումը: Հաղորդավարուհի Աննա Սեդոկովան խոստովանել է որ այս շոու նկարահանումն ամենադժվարն է հոգեբանական տեսանկյունից: Ծրագիրը նվիրված է երեխաների հետ երգչուհու ուղևորությանը` Թաիլանդում: Այս մասին հաղորդում է life.ru-ն:
Այս պատմության մեջ Աննան երեք երեխաների հետ միասին` Ալինայի, Մոնիկայի և Հեկտորի, գնացել էին Հոնգ կղզին:
Սակայն նրանց այնտեղ մեծ դժվարություններ էին սպասվում: Անվտանգության աշխատողները վերցրեցին նրանց ձեռքից ուտելիքն ու արգելեցին կերակրել թռչուններին, իսկ հետո կտրականապես արգելեցին այնտեղ նկարահանումները:
-Մեզ վրա գոռում էին, վռնդում էին այնտեղից, արգելում` նկարել: Այս տեսանյութը ես նկարել եմ, քանի որ մեր բոլոր նկարված տեսանյութերը ջնջվել էին: Մեզ հետ վարվում էին այնպես, ինչպես հանցագործների հետ են վարվում,- պատմել է Աննան: