Ջիգարխանյանին տեղափոխել են սրտաբանական բաժանմունք
Հայտնի դերասան Արմեն Ջիգարխանյանը դեռևս հիվանդանոցում է գտնվում: Այս մասին հայտնում է «РЕН ТВ» հեռուստաընկերությունը:
Ինչպես հայտնի է դարձել հեռուստաընկերությանը, դերասանին տեղափոխել են սրտաբանական բաժանմունք: Բժիշկները մտադիր են ստուգել նրա սրտի աշխատանքը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Արմեն Ջիգարխանյանին տեղափոխել էին Պիրոգովի անվան հիվանդանոց և հիպետոնիկ կրիզի ախտորոշում նշանակել: