60-ամյա մարմնավաճառուհին քաղաքական գործչի կարիերայի անհաջող փորձից 15 տարի անց վերադարձավ հին մասնագիտությանը (լուսանկարներ)
Նախկինում Ֆելիցիտաս Շիրոուն բավականին հայտնի մարմնավաճառ էր Բեռլինում, սակայն անձնական պատճառներով որոշել էր դադարեցնել այդ գործունեությունը և մտնել քաղաքականություն՝ դա համատեղելով բիզնեսի հետ: Այս մասին գրում է Life.ru-ն:
Նա բացեց իր սեփական սրճարանը և դարձավ կանանց իրավունքների պաշտպանության ամենավառ ակտիվիստներից մեկը՝ նույնիսկ պայքարելով նրա համար, որ մարմնավաճառությունը ճանաչվի որպես լիիրավ մասնագիտություն:
Որոշ ժամանակ անց բեռլինցու կյանքում սև գիծ սկսվեց. անձնական կյանքը փլուզվեց, սրճարանի վարձ տալու գումար չուներ և երկու անգամ քիչ էր մնում հայտնվեր փողոցում: Սակայն նա պայքարում էր, որպեսզի փոքրիկ որդին ոչնչի կարիք չունենար:
Բացի աշխատանք փնտրելու դժվարությունից, Ֆելիցիտասը նաև պարտքեր կուտակեց և անճարությունից վերադարձավ այն մասնագիտությանը, որին հրաժեշտ էր տվել 15 տարի առաջ: