Բակո Սահակյանը ցավակցել է ճանաչված հասարակական-քաղաքական գործիչ Հրանտ Մելքումյանի մահվան կապակցությամբ
Նախագահ Բակո Սահակյանը այսօր՝ հունվարի 21-ին, ցավակցական հեռագիր է հղել Արցախի կոմունիստական կուսակցության առաջին քարտուղար Հրանտ Մելքումյանի մահվան կապակցությամբ։
«Խոր ցավով տեղեկացա ճանաչված հասարակական-քաղաքական գործիչ, Արցախի կոմունիստական կուսակցության առաջին քարտուղար Հրանտ Արտեմի Մելքումյանի մահվան մասին:
Մեծ է Հրանտ Մելքումյանի ներդրումը մեր անկախ պետականության կայացման ու զորացման, Արցախում պառլամենտարիզմի և բազմակարծության զարգացման ու ամրապնդման գործում: Զբաղեցնելով տարբեր պատասխանատու պաշտոններ՝ նա իրեն դրսևորել է որպես բանիմաց ու պարկեշտ անձնավորություն:
Արցախի ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից ցավակցություն ու զորակցություն եմ հայտնում հանգուցյալի բոլոր հարազատներին ու մերձավորներին և մաղթում արիություն ու ոգու կորով»,- նշվում է ցավակցական հեռագրում: