Արտակարգ դեպք Երևանում. ոստիկանները որոնում են 15-ամյա աղջկան բռնաբարած կասկածյալին
Ոստիկանության Եղեգնաձորի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ հունվարի 20-ին, Ոստիկանության Եղեգնաձորի բաժին դիմած Վայոց ձորի գյուղերից մեկի բնակչի՝ 47-ամյա Արմեն Ս.-ի դիմումի փաստով: Վերջինս հայտնել է ոստիկաններին, որ օրեր առաջ Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի «Նոր Խարբերդ» ամառանոցային ընկերության թաղամասում ոմն Համլետը բռնաբարել է իր աղջկան՝ 15-ամյա Ս. Ս.-ին:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, Արմեն Ս.-ն հայտնել է նաև կասկածյալի անունը և ինչով է զբաղվում նա: Երեխան էլ սովորում է իր ծննդավայրի դպրոցներից մեկի 8-րդ դասարանում: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Ոստիկանության Եղեգնաձորի բաժնում նախապատրաստվող նյութերը փոխանցվել են Ոստիկանության Շենգավիթի բաժին: Ձեռնարկվում են օպերատիվ միջոցառումներ՝ կասկածյալի անձը պարզելու և նրան հայտնաբերելու ուղղությամբ: