Քարդաշյանի երկրպագուները վստահ են, որ երեխայի փոխնակ մայրը նրա քույրն է. հիմնավոր փաստարկներ կան(լուսանկարներ)
Քիմ Քարդաշյանը և Քանե Ուեսթը ծնողներ դարձան երրորդ անգամ, սակայն այն կնոջ ինքնություը, ով փոխնակ մայրն է եղել, դեռևս անհանգստացնում է Քիմի երկրպագուներին: Այս մասին գրում է Life.ru-ն:
Համացանցում օգտատերերն այն կարծիքին են, որ Քիմ Քարդաշյանի քույր Քայլի Ջեններն է եղել փոխնակ մայրը: Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություն էր հրապարակվել, որ աղջիկը հղի է: Սակայն հետագայում ոչ մեկին չհաջողվեց նրան լուսանկարել կլորացած փորիկով:
Թվիթթերյան օգտատերերից մեկի գրառումը սադրիչ է եղել, քանի որ նա հրապարակել է իր ծանոթի հետ նամակագրության սքրինշոթ: Նրա ծանոթն աշխատում է հիվանդանոցում, որտեղ տեղի է ունեցել փոխնակ մոր առեղծվածային ծննդաբերությունը:
«Քիմը և Քայլին նույն օրը նույն հիվանդանոցում են: Սա համընկնո՞ւմ է»,- գրել են օգտատերերը:
«Գրում են, որ Քայլին շուտով երեխա կունենա: Եվ Քիմի երեխան նույնպես շուտով կծնվի: Այս ամենը տարօրինակ է»,- հավելել են մյուսները: