«Apple»-ն «iPhone 6 Plus»-ն անվճար փոխանակում է նոր մոդելի հետ
Միացյալ Նահանգներում «iPhone 6 Plus» սմարթֆոնն այժմ անվճար կարելի է փոխանակել «iPhone 6s Plus»-ի հետ: Այս մասին գրում է Life.ru-ն՝ հղում տալով «MacRumors»-ին, որը վկայակոչում է այն փաստաթուղթը, որն ուղարկվել են ինքնուրույն ծառայողական կենտրոններին:
Ինչպես հաղորդվում է, օգտատերերը հեռախոսներ փոխանակել կարող են մինչև մարտը: Նրանք կարող են փոխարենը ստանալ նոր հեռախոս, եթե ծառայողական կենտրոն դիմեն ինչ-որ խնդրով, այդ թվում՝ «6 Plus»-ի մարտկոցի հետ կապված:
Բանն այն է, որ հաճախորդները սկսել են «Apple»-ի կենտրոններ դիմել «iPhone 6 Plus»-ի մարտկոցները փոխարինելու խնդրնքով, որոնք ընկերությունն արդեն չի արտադրում: