Մխիթարյանի քույրն արխիվային տեսանյութով շնորհավորել է Հենրիխի ծննդյան օրը
Ինչպես արդեն հայտնել ենք, Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան, ավագ Հենրիխ Մխիթարյանն այսօր` հունվարի 21-ին, նշում է ծննդյան 29-րդ տարեդարձը: Նրա քույրը` Մոնիկա Մխիթարյանն «Instagram»-ի էջում տեսանյութ է հրապարակել, որով շնորհավորել է Հենրիխին:
«Շնորհավոր հիանալի մարդու և հրաշալի ֆուտբոլիստի ծննդյան օրը... Երբեք մի փոխվիր»,- գրել է Մոնիկան: