Ոստիկանության Մուշի բաժնի ծառայողները հայտնաբերել են որպես անհայտ կորած 16-ամյա աղջնակին
Ոստիկանության Գյումրի քաղաքի Մուշի բաժնի Անչափահասների գործերով բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում Գյումրի քաղաքի Ռիժկովի փողոցի սզբնամասից հայտնաբերվել և Ոստիկանության Գյումրի քաղաքի Մուշի բաժին է ներկայացվել 2018թ. հունվարի 18-ից որպես անհայտ կորած որոնվող Գյումրի քաղաքի բնակիչ Ալվարդ Չամուրյանը:
Ինչպես ավելի վաղ հայնտել էր SHAMSHYAN.com-ը, Ոստիկանության Գյումրի քաղաքի Մուշի բաժնի կողմից 2018թ. հունվարի 18-ից որպես անհայտ կորած որոնվում էր Գյումրի քաղաքի բնակչուհի, 16-ամյա Ալվարդ Դավիթի Չամուրյանը, ով 2018թ. հունվարի 18-ին ժամը 00:30-ի սահմաններում դուրս էր եկել տանից և չէր վերադարձել: