10-ից ավելի բնակարանային գողություններ կատարող խմբում անչափահաս կար (տեսանյութ)
2017 թվականի դեկտեմբերի վերջերից մինչև այս տարվա հունվարի 8-ն ընկած ժամանակահատվածում Արարատի Մարզի Նոր Կյուրին գյուղի ամառանոցներում կատարվել է 10-ից ավելի գողություն՝ կենցաղային տեխնիկա, աշխատանքային գործիքներ և այլ տարբեր իրեր, ինչը կարելի է վաճառել կամ օգտագործել:
Ոստիկանները պարզել են, որ բնակարանային գողությունները կատարում է երեք հոգուց բաղկացած խումբը: Ոստիկանները բերման են ենթարկել կասկածյալներ 32-ամյա Արթուր Օ.-ին, 28-ամյա Աբրահամ և 18-ամյա Տարոն Գ.-երին: Նախնական տեղեկություններով նրանք 5 բնակարանային գողություն են կատարել: Հայտնաբերվել է նաև գողոնի մի մասը:
Ավելի ուշ պարզվել է, որ Տարոն Գ.-ն երկու այլ անձանց հետ միասին Նոր Կյուրին գյուղում կատարել է 10-ից ավելի այլ գողություններ: Խոսքը 19-ամյա Միքայել Ս.-ի, 17-ամյա Լևոնի մասին է: