Ոստիկանությունը պարզել է, որ 46-ամյա կինը չէր հայտնել, որ իրեն վրաերթի են ենթարկել
Հունվարի 19-ին, ժամը 12.15-ին, հիվանդանոցից ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ «աջ ոտնաթաթի 2 մետատարզալ ոսկրի հիմի կոտրվածք՝ առանց տեղաշարժի» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 46-ամյա մի կին և հայտնել, որ վնասվածքը ստացել է իրենց շենքի մուտքում՝ վայր ընկնելու հետևանքով:
Ոստիկանության ծառայողները պարզել են, որ կինը նշված վնասվածքը ստացել է հունվարի 18-ին, ժամը 13.00-ից 16.00-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Կոմիտասի պողոտայի և Գրիբոյեդովի փողոցի խաչմերուկում անհայտ ավտոմեքենայի վարորդի կողմից վրաերթի ենթարկվելու հետևանքով: