ԲՍՓՀ գործակալության նախկին պետի գործը հասել է վճռաբեկ դատարան
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության գործակալության նախկին պետ Արմեն Սողոյանի գործը հասել է ՀՀ վճռաբեկ դատարան:
Նրա պաշտպան Հայկ Ալումյանը դիմել էր ՀՀ վերաքննիչ դատարան, որպեսզի նրան գրավի դիմաց ազատ արձակեն, սակայն ՀՀ վերաքննիչ դատարանը մերժել էր: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Սողոյանի պաշտպան Ալումյանը հունվարի 8-ին դիմել է ՀՀ վճռաբեկ դատարան՝ բողոքարկելով նրա խափանման միջոցը: Իսկ թե ինչ որոշում կկայացնի վճռաբեկ դատարանը, դժվար է ասել: