Հենրիխ Մխիթարյանն ու Լոնդոնի «Արսենալը» հասել են ամբողջական համաձայնության
Սպորտային լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն իր թվիթերյան էջի միջոցով հայտնել է, որ «Մանչեսթեր Յունայթեդի» ենթահարձակվող Հենրիխ Մխիթարյանն ու Լոնդոնի «Արսենալը» հասել են ամբողջական համաձայնության և շուտով պաշտոնապես կհայտարարվիխաղացողի տրանսֆերի մասին
Սպասվում է, որ հունվարի 21-ին հայ ֆուտբոլիստը բուժզննում կանցնի ֆրանսիացի Արսեն Վենգերի գլխավորած թիմում:
Հունվարի 20-ին Մխիթարյանի իտալացի գործակալ Մինո Ռայոլան «Արսենալի» ներկայացուցիչների հետ քննարկել է վերջին դետալները: Մխիթարյանի համաձայնությունից հետո կհայտարարվի նաև չիլիացի հարձակվող Ալեքսիս Սանչեսի տեղափոխությունը «Մանչեսթեր Յունայթեդ»: