«Մանչեսթեր Յունայթեդ»-«Արսենալ» խաղի մեկնարկային կազմերը. Մխիթարյանն ու Սանչեսը բացակայում են հայտացուցակից
Հայտնի են ժամը 19:00-ին կայանալիք «Մանչեսթեր Յունայթեդ»-«Արսենալ» հանդիպման մեկնարկային կազմերը:
Հենրիխ Մխիթարյանը բացակայում է «ՄՅՈւ»-ի հայտացուցակից, Ալեքսիս Սանչեսը՝ լոնդոնյան թիմի: Սպասվում է, որ շուտով ակումբները կփոխանակեն այս ֆուտբոլիստիներին:
«Մանչեսթեր Յունայթեդ». Դե Խեա, Վալենսիա, Սմոլինգ, Ջոնս, Յանգ, Մատիչ, Պոգբա, Մատա, Լինգարդ, Մարտիալ, Լուկակու:
«Արսենալ». Չեխ, Բելյերին, Մուստաֆի, Կոսելնի, Մոնրեալ, Էլնենի, Ուիլշիր, Ջակա, Օզիլ, Իվոբի, Լյակազեթ: