ՀՀ-ում ռուսական բազայի ավիացիոն նշանառուները վարժանքներ են անցկացվում
Հայաստանում ՌԴ 102-րդ ռազմաբազայի ավիացիոն նշանառուները մշակում են պայմանական հակառակորդի կարևոր օբյեկտների վրա ավիացիոն միջոցների նշանառության գործողություններ: Այս մասին հաղորդել է ՌԴ ՊՆ-ն:
Պարապմունքներն անցկացվում են «Ալագյազ» զորավարժարանում: Վարժանքներին մասնակցում է ավելի քան 30 զինծառայող, ներգրավվել է շուրջ 50 միավոր ռազմական և ավիացիոն տեխնիկա, գրում է Ռազմինֆոն:
Դաշտային պայմաններում նշանառուները տարբեր բարձրությունների վրա թռիչքներ իրականացնող կործանիչների և ուղղաթիռների նշանառությունն ուղորդում են հակառակորդի ուղղաթիռների և զրահատեխնիկայի վրա: