Ազատ ոճի ըմբիշները հավաք են անցկացնում Ծաղկաձորում
Երեկվանից ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային և երիտասարդական հավաքականները համատեղ ուսումնամարզական հավաքով սկսել են պատրաստվել տարվա կարևորագույն մրցաշարերին:
Ազգային թիմին չեն միացել Գեորգի Կետոևն ու Լևան Բերիանիձեն, հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
Հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանը հայտնել է, որ նրանք այս պահին իրենց ակումբներում են:
Հավաքի ավարտից հետո ազգային և երիտասարդական թիմերը փետրվարի սկզբին կմասնակցեն միջազգային մրցաշարերի:
2018 թվականից ըմբիշները մրցելու են նոր կանոններով: Ի տարբերություն հունահռոմեական ըմբշամարտի, ազատ ոճում քաշային կարգերը չեն փոխվել, բայց երկուսն ավելացել են՝ 79 կգ և 92 կգ: