Վարդենյաց լեռնանցքը բացվել է. Ջերմուկի ավտոճանապարհներին ձյուն է տեղում
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը
տեղեկացնում է, որ հունվարի 20-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, Ջերմուկի
տարածաշրջանի ավտոճանապարհներին ձյուն է տեղում:
Վարդենյաց լեռնանցքը բացվել է: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին
կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց
են:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների
նախարարության լրատվական ծառայություն