Ես եմ ճանապարհ հարթել Քիմ Քարդաշյանի համար 20 տարի առաջ. հայտնի է ախորժելի կազմվածքների թրենդի հիմնադիրը (լուսանկարներ)
38-ամյա մոդել և դերասանուհի‚ ինչպես նաև հայտնի ռեփեր «Ice-T»-ի կին և մայր Նիկոլ (Կոկո) Օստինը Լոս Անջելեսից լուսանկարների մի շարք է հրապարակի‚ որպեսզի պատմական ճշմարտությունը վերականգնի մոդելային աշխարհում: Այս մասին գրում է Life.ru-ն:
Մասնավորապես‚ նա հայտնում է‚ որ ավելի և ավելի փարթամ կազմվածքի թրենդը սկսվել է հենց իրենից դեռևս 20 տարի առաջ:
«Ես ցանկանում եմ լույս սփռել մոդելի մասնագիտության գրեթե 21-ամյա կյանքի վրա: Ես ցանկանում եմ‚ որ մարդիկ իմանան՝ այդ ես եմ հարթել ախորժելի կազմվածքով աղջիկների ճանապարհը նիհարիկ Քեյթ Մոսի ժամանակաշրջանում‚ այդ ես էի ցանկանում ապացուցել‚ որ այդպիսի մարմինը գեղեցիկ է»‚- գրել է նա:
«Սակայն դա մինչև սոցիալական կայքերի տարածումն էր‚ երբ նորաձևության աշխարհի միակ պատուհանն ամսագրերն էին: Դա Քիմ Քարդաշյանից և Նիկի Մինաժից առաջ էր»‚- հավելել է նա: