«Մոնտե Քրիստո» բանտից 80-ից ավելի կալանավոր է փախել
Բրազիլիայի Ռոռայմա նահանգում բանտից ավելի քան 80 կալանավոր է փախել: Այս մասին հայտնում է Rtvi.com-ը՝ հղում տալով «Globo»-ին:
«Մոնտե Քրիստո» բանտից առնվազն 80 մարդ է փախել: Փախուստը տեղի է ունեցել հունվարի 19-ի առավոտյան: Փախչելուց առաջ կալանավորները կարճ միացում են կազմակերպել‚ որի հետևանքով բանտն առանց լույս է մնացել 30 րոպե: Այսքան ժամանակը բավարար է եղել փախչելու համար:
Արդարադատության նախարար Ռոնանա Մարինյոյի խոսքով՝ փախուստը կազմակերպվել է խոշոր հանցավոր խմբավորման կողմից‚ որի անդամներն ինչպես բանտում են եղել‚ այնպես էլ ճաղերից դուրս: Փախչողների թվում են բանդայի առաջնորդները:
Բռնել հաջողվել է միայն երեք փախչողի: Իշխանությունները որոնում են ազատության մեջ հայտնված հանցագործներին: