Ամիրյան փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է 81–ամյա անձի դին
Հունվարի 20-ին, ժամը 11:48-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ամիրյան փողոցի 15 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում հեռախոսազանգերին և դռան թակոցներին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները բացել են բնակարանի դուռը. զուգարանի հատակին հայտնաբերել են՝ 1937 թ. ծնված Լ. Հ.-ի դին: