10 ամիս շարունակ Հալաբյան փողոցից դեպի Իոսիֆյան փողոց տանող ճանապարհահատվածը փակ է լինելու
Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ Աշտարակի խճուղին Եղվարդի խճուղուն կապող Դավթաշենի նոր ճանապարհի կառուցման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հունվարի 20-ից մինչև նոյեմբեր ամիսը կդադարեցվի մայրաքաղաքի Հալաբյան փողոցից դեպի Իոսիֆյան փողոց տանող ճանապարհահատվածի երթևեկությունը:
Որպես այլընտրանք առաջարկվում է երթևեկել Եղվարդի խճուղի - Սասնա ծռեր ճանապարհահատվածով:
Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար Երևանի քաղաքապետարանը հայցում է քաղաքացիների ներողամտությունը: