Ամերիկացի ռեփեր Ֆրեդո Սանտանան մահացել է 27 տարեկանում
Ամերիկացի ռեփեր Դերրիկ Կոուլմենը‚ ով հայտնի է Ֆրեդո Սանտանա անունով‚ մահացել է 27 տարեկանում: Այս մասին գրում է Life.ru-ն՝ հղում տալով «Mirror»-ին‚ որը վկայակոչում է ռեփերի մտերիմ ընկեր Մաքսո Կրիմի խոսքերին:
Նա այս մասին հայտնել է «Instagram»-ում: Գրառումից հետո սկսել են հայտնվել այլ ցավակցական գրառումներ:
Սանտանայի մահվան մասին պաշտոնական հաստատում դեռևս չկա:
Ֆրեդո Սանտանան «Chief Keef» երաժիշտի ավագ զարմիկն է‚ նրա «Glory Boyz Entertainment» լեյբլի համանախագահը և իր սեփական լեյբլի հիմնադիրը՝ «Savage Squad Records»: