Կրքոտ համբույրներ‚ միջամտություն անձնական կյանքին. Ջոլիի եղբայրը՝ Բրեդ Փիթից բաժանվելու գլխավոր պատճառներից մեկը (լուսանկարներ)
Անջելինա Ջոլիի և նրա եղբայր Ջեյմս Հեյվենի հարաբերությունները մեկ անգամ չէ‚ որ մամուլում քննարկումների առիթ են դարձել. կրքոտ համբույրներ «Օսկարի» մրցանակաբաշխությանը և անքակտելի կապ‚ որը դերասանուհին բարձր է դասել նույնիսկ իր սիրավեպերից: Ոչ մի զարմանալի բան չկա այն ամենում‚ որ ավագ եղբայրն այսպես թե այնպես մասնակցում է հարազատ քրոջ կյանքին: Բացառություն չի դարձել և Բրեդ Փիթի հետ ամուսնալուծությունը: Այս մասին գրում է «Elle» ամսագիրը:
Ինչպես հաղորդվում է‚ Ջեյմսը նրանց հյուրն էր լինում հաճախակի‚ ավելին‚ նունիսկ ամիսներով նրանց տանն է մնացել:
Ինչ-որ պահի Անջելինայի եղբոր մշտական ներկայությունն իրենց անձնական կյանքում Բրեդ Փիթին հունից հանեց: Եվ պատճառներից մեկն այն էր‚ որ Անջելինայի եղբայրն իրեն ավելի վստահ էր զգում ընտանիքի գլխի դերում՝ երեխաների աչքում ավելի մեծ հեղինակություն ձեռք բերելով:
Ինչպես հաղորդել են զույգին մոտ կանգնած աղբյուրները‚ երեխաներից փոքրերն ինչ-որ պահի սկսեցին հայրիկ անվանել Ջեյմսին: Կոնֆլիկտն ավելի սրվեց Փիթի երկարատև բացակայությունից հետո. ամեն անգամ նկարահանումներից վերադառնալուց հետո նա չէր ճանաչում սեփական ընտանիքը‚ որովհետև գլխավոր դերում էր դերասանուհու եղբայրը: Այսպես են մեկնաբանել իրողությունն աղբյուրները: