«Մարսելի» մարզիչը հիմար է անվանել իր խաղացողին
«Մարսել»-ի գլխավոր մարզիչ Ռուդի Գարսիան վիրավորել է իր թիմի ֆուտբոլիստներից մեկին Ֆրանսիայի առաջնության 22-րդ տուրի խաղի ժամանակ ընդդեմ «Կանի»: Այս մասին գրում է «Russia Today»-ը:
«Մարսելի» կիսապաշտպան Մաքսիմ Լոպեսը խաղի դրվագներից մեկի ընթացքում պաշտպանների հետ պայքարից հետո ընկել էր մրցակցի տուգանային հրապարակում: Գարսիան դժգոհ է մնացել իր ֆուտբոլիստի խաղից և նրան հիմար անվանել:
«Մարսելի» և «Կանի» միջև տեղի ունեցած հանդիպումն ավարտվել է 2:0 հաշվով՝ հօգուտ Գարսիայի թիմի: