Կալանավորվել են Արտաշատում ավազակային հարձակման մեղավորները (տեսանյութ)
Անցած տարի Արտաշատում ավազակային հարձակում էր կատարվել։
Երկու երիտասարդ մոտենում են տուժողին, վիճում։ Նրանցից մեկը պոկել էր տուժողի ոսկյա շղթան և փախուստի դիմել։
Ոստիկանները պարզել են, որ կասկածյալները տուժողին հետևել են Երևանից և սպասել հարմար առիթի։ Հանցագործությունը նախապես կազմակերպված է եղել։ Հանցախմբի անդամները եղել են Ամալյա Կարապետյանը, Սերգեյ Ադամյանը և Սամվել Մկրտչյանը։ Սերգեյ Ադամյանին որոնում են, իսկ մյուս երկուսին կալանավորել են։
Մանրամասները՝ ոստիկանության տեսանյութում: