Մխիթարյանը հրաժեշտ է տվել թիմակիցներին
Հենրիխ Մխիթարյանը հրաժեշտ է տվել «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստներին և ժամանակից շուտ հեռացել է թիմի մարզումից, հաղորդում է Daily Mail-ը:
«Ցավալի է Մխիթարյանի հեռացումը: Նա շատ գնահատված էր «Յունայթեդում»: Մենք գիտենք, որ նա ուրախ չէ, տեղի ունեցող գործարքից: Սակայն նաև հասկանում է, որ «Արսենալում» կարող է ավելի շատ խաղալ»,- ասել է թիմում հրատարակչության աղբյուրը:
Հիշեցնենք, որ Մխիթարյանի տրանսֆերը ներառված է «Արսենալի» չիլիացի հարձակվող Ալեքսիս Սանչեսի տրանսֆերի գործարքում: