Գեղասահքի Եվրոպայի առաջնությանը Հայաստանն է ներկայացրել Սլավիկ Հայրապետյանը (տեսանյութ)
Մոսկվայում անցկացվող գեղասահքի Եվրոպայի առաջնությունում մրցելույթն է ավարտել Հայաստանի ներկայացուցիչ Սլավիկ Հայրապետյանը, որը մենասահքի կարճ և ազատ ծրագրերի արդյունքում գրավել է 15-րդ տեղը: Կարճ ծրագրում Սլավիկ Հայրապետյանը գրավել էր 14-րդ տեղը, ազատ ծրագրում՝ 16-րդ:
Չեմպիոնի կոչումը նվաճել է իսպանացի Խավյեր Էրնանդեսը:
Հայաստանը ներկայացնող Թինա Կարապետյան - Սիմոն Սենեկալ պարային զույգը կարճ ծրագրում 30 մասնակիցների մեջ գրավել է 20-րդ տեղը եւ իրավունք նվաճել մասնակցել ազատ ծրագրին, որը հունվարի 20-ին է: