Որ հյուր եք կաչում, գոնե խնդրեք, որ փողոցից տարբերվող ոճով խոսեն եթերից
Ժողովուրդ ջան, գոնե դասախոսները, քիչ թե շատ կիրթ մարդիկ, եթերից պետք է գրական հայերեն խոսեն։ Գործից տուն եմ գալիս, Հանրային ռադիո էի լսում ու թանկացումների մասին մի դասախոս էր խոսում։
Դուք միայն պետք է լսեիք՝ «Կարա լինի» «էդ լուրջ հարց ա» և նմանատիպ այլ արտահայտություններ։ Սիրուն չի, որ հյուր եք կաչում, գոնե խնդրեք, որ փողոցից տարբերվող ոճով խոսեն եթերից։
Ու ընդհանրապես՝ գրական հայերենում օժանդակ բայ Ա չկա, կա է։ Հատկապես մեր մի քանի պատգամավորներ, երևի ժողովրդական երևալու համար անընդհատ Ա են ասում, չի կարելի տղեք, մաքրեք հրապարակային խոսքը, մեղք է մեր լեզուն։ Կամ ի՞նչ անենք, բոլորս սկսենք մեր բարբառներով խոսել...
Զոհրապ Եգանյան. Ֆեյսբուք: