Դավթաշենում գազի բալոն է պայթել. կա տուժող
Հունվարի 19-ին, խոշոր պայթյուն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:00-ի սահամններում Դավիթաշեն թաղամասում՝ եկեղեցու հարևանությամբ գտնվող «Քարգազ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանում լիցքավորման ժամանակ, դեռևս անհայտ պայմաններում, ուժեղ պայթյուն է տեղի ունեցել:
Shamshyan.com-ը հայնտնում է, որ պայթյունի հետևանքով, 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց:
Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարաները:
Ժամանել են նաև Ճանապարհային Ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները:
Այս պահին պայթյունի հետևանքով ամբողջովին վնասվել է ГАЗель մակնիշի ավտոմեքենա, որի վրա գտնվող գազաբալոնները շպրտվել են, մեկ այլ ГАЗель ավտոմեքենայի դիմապակին է վնասվել, ինչպես նաև վնասվել է Opel մակնիշի ևս մեկ ավտոմեքենա:
Ժամանել է նաև ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը՝ փրկարար ծառայության կապիտան Լևոն Շահինյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև ԱԻՆ հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության պետ Աշոտ Մկրտչյանը:
Այս պահին փրկարարներն ու ՃՈ ծառայողները սպասում են, որպեսզի ժամանեն Ոստիկանության Մաշտոցի բաժնի և Ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի ծառայողները:
Հիվանդանոց տեղափոխվածը գազալցակայանի լիցքավորող Էրիկ Կյուրեղյանն է, ով գտնվում է Արմենիա բժշկական կենտրոնում:
Քիչ առաջ ժամանեցին նաև Ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի պետ Սենիկ Երանոսյանի և Ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի օպերատիվ խումբը՝ բաժանմունքի պետ Վարդան Խաչատուրյանի գլխավորությամբ: