Մասիսի ոստիկանությունը բացահայտել է Նոր Կյուրին գյուղի գողությունները (տեսանյութ)
Արարատի մարզի Նոր Կյուրին գյուղում տասնյակ գողություններ են կատարվել։ Նախորդ տարվա դեկտեմբերից մինչեւ այս տարվա հունվար գողացել են կենցաղային տեխնիկա, գործիքներ։
Պարզվել է, որ գողերի խումբը երեք հոգանոց է։ Ձերբակալվել են Արթուր Օհանյանը, Աբրահամ եւ Տարոն Գրիգորյանները: Հայտնաբերվել է գողոնի մի մասը։