ԱԻՆ աշխատակիցները օգնել են բնակիչներին տուն հասնել
Հունվարի 19-ին, ժամը 17:14-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ավան-Առինջ 2-րդ միկրոշրջանի թիվ 1/12 շենքի բնակարաններից մեկի վատառողջ քաղաքացուն շտապօգնության ավտոմեքենայից բնակարան բարձրացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ։
Փրկարարները 1957 թ. ծնված Ն. Ա.-ին ցուցաբերել են համապատասխան օգնություն:
***
Հունվարի 19-ին, ժամը 11:36-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Թումանյան փողոցի թիվ 33 շենքի բնակարաններից մեկի վատառողջ բնակիչը չի կարողանում մոտենալ և բացել դուռը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները բացել են բնակարանի դուռը. անօգնական վիճակում հայտնաբերվել է 1937 թ. ծնված Մ. Յ.-ը, ում մոտեցրել են անկողնուն:
***
Հունվարի 19-ին, ժամը 10:19-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Գ. Հասրաթյան փողոցի թիվ 6 շենքի բնակարաններից մեկի վատառողջ քաղաքացին ընկել է և չի կարողանում բացել դուռը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները բացել են բնակարանի դուռը. ննջասենյակի հատակին անօգնական վիճակում ընկած է եղել 1943 թ. ծնված Լ. Բ.-ը, ում մոտեցրել են անկողնուն: