«Ելք» դաշինքի` ընդդեմ թանկացումների երթն ավարտվեց Հյուսիսային պողոտայում
Հյուսիսային պողոտայում ավարտվեց «Ելք» դաշինքի երթն ընդդեմ թանկացումների։
Երթն անցավ Շառլ Ազնավուրի հրապարակից, դեպի Աբովյան փողոց-Հանրապետության հրապարակ-Ամիրյան փողոց-Մաշտոցի պողոտա-Սայաթ-Նովա-Թումանյան փողոց, և ավարտվեց Հյուսիսային պողոտայում։
Երթի մասնակիցները ծափահարել և վանկարկել են «Իջեցում»՝ պահանջելով հարկային դրույքաչափերի իջեցում։
Հյուսիսային պողոտայում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ երթերն ու բողոքի ակցիաները շարունակական են լինելու։ Հաջորդ երթն անցկացվելու է փետրվարի 5-ին։
Փաշինյանը նշել է, որ առաջիկայում իրենք դաշինքի ամենաբազմամարդ երթն են անելու։