Մեր պայքարի նպատակը հստակ է՝ վերջ տալ Հայաստանի բնակիչների թշվառացմանը. Նիկոլ Փաշինյան
Այսօր Շառլ Ազնավուրի հրապարակում մեկնարկած բողոքի ակցիայի ընթացքում «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը նշել է, որ իրենց պայքարի նպատակը հստակ է՝ վերջ տալ Հայաստանի բնակիչների թշվառացմանը։
Նա նշել է, թե իրենց մեղադրում են միայն թանկացումների դեմ պայքարելու մեջ։ «Մ՞իթե թանկացումները սոցիալական խնդիր են պարունակում։ Այս թանկացումները, այս հարկային բեռի ավելացումը նշանակում է ՀՀ քաղաքացիների էլ ավելի աղքատացում։ Իսկ դա նշանակում է, որ քաղաքացիներն ավելի ամուր են գամվելու 10-հազարանոց շղթաներով»,- նշել է Փաշինյանը:
Նա հավելել է. «Մենք կոնկրետ խնդիր ենք դրել՝ լուծելու։ Հարկերը վերադարձնել 2018-ի հունվարին նախորդած մակարդակի։ Մեծ հաշվով մերը քաղաքական խնդիր է, մենք ուզում ենք ՀՀ քաղաքացիներին դարձել ՀՀ տնտեսական, քաղաքական կյանքի վռճաան գործոն։ Պատրաստ ենք ՀՀ քաղաքացիներին առաջնորդել դեպի հաղթանակներ»։