Հանրապետության որոշ ավտոճանապարհներին ձյուն է տեղում
Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը
տեղեկացնում է, որ հունվարի 19-ին՝ ժամը 17:30-ի դրությամբ, Ապարանի
ավտոճանապարհներին և Տիգրանաշենի լեռնանցքում ձյուն է տեղում:
Բքի և անբավարար տեսանելիության պատճառով Վարդենյաց լեռնանցքը փակ է:
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով,
ավազով մշակման աշխատանքներ: