Չէ՞ որ դու մայր ես. օգտատերերը քննադատել են Քիմ Քարդաշյանին էրոտիկ լուսանկարի համար
Հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը «Instagram»-ում լուսանկար է հրապարակել, որում ամբողջովին մերկ է իր երրորդ երեխայի ծննդից մի քանի օր անց: Հենց այս փաստը դուր չի եկել նրա երկրպագուներին, ովքեր մեկնաբանություններ են սկսել թողել` «չէ որ դու մայր ես» գրությամբ: Այս մասին գրում է Spletnik.ru-ն:
«Անկեղծ, սա ճիշտ չէ, դու մայրիկ ես»,- գրել է օգտատերերից մեկը:
«Հագիր ինչ-որ բան»,- առաջարկել է մեկ այլ օգտատեր:
«Ես սիրում եմ Քիմին, սակայն նրա երեխան արդյո՞ք նոր չէր ծնվել: Որտեղի՞ց նրան այդքան ժամանակ»,- զարմացել է մեկ այլ օգտատեր: