Այս տարին թանկացումների տարի է. Արամ Սարգսյան
Իշխանության դեմ պայքարելու միակ միջոցը հանրային պայքարն է։ Այդ մասին այսօր՝ հունվարի 19-ին Շառլ Ազնավուրի հրապարակում մեկնարկած բողոքի ակցիային ասել է «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը։
Նրա խոսքով, այս իշխանությունը, այդ հարկային օրենքները որ բերել է, ասում է՝ լավ ենք արել, օրենքը փոխել ենք։ «Տեսականորեն նույնն է ասում նաև երկրի նախագահը։ Փորձում են հասարակության համոզել, որ իրենք ճիշտ են։ Այդ օրենքները սխալ են, իրականում խփում են այն սուբյեկտներին, որոնք մաքուր են»,- նշել է Արամ Սարգսյանը։
Նա նշել է, թե իրականում փողերը ստվերում են։ «Իշխանություններն իրենք չեն ուզում 50-60 տոկոս ստվերը բերեն բյուջե, այլ գնում են այլ ոլորտներին հարվածելու, որոնք բաց են, մաքուր են, ստվերում չեն աշխատում։ Իշխանության դեմ պայքարելու միակ միջոցը հանրային պայքարն է, հանրային բողոքն է»,- նշել է նա։
Ըստ Սարգսյանի, մարդիկ դուրս են գալիս պայքարի, երբ խփում են նրանց գրպանին։ «Վաղը, մյուս օրը դուրս են գալու փողոց այն մարդիկ, որոնք անգամ աշխատանք ունեն։ Միանալու են գյուղացիները, որոնք դիզվառելիքի այս գներով չեն կարողանալու իրենց հողը մշակեն»,- ասել է Արամ Սարգսյանն ու հավելել. «Այս տարին թանկացումների տարի է, մենք մեր պուլսը պահելու ենք դրա։ Եթե իշխանությունը տեսնի, որ այս և հաջորդ ակցիաներին շատ մարդիկ են մասնակցում, հասկանալու է, որ իր վերատադրությունը այնքան էլ հեշտ չի լինելու»,- նշել է Սարգսյանը։