Քաղաքական գործիչների օնլայն մեդիա վարկանիշը 2017 թվականին
ԶԼՄ-ների մոնիտորինգի, վերլուծության և գնահատման MaxMonitor համակարգը 2017 թվականի ընթացքում հետևել է հայկական օնլայն մեդիայում մի շարք քաղաքական գործիչների լուսաբանման ընթացքին:
Մոտ 130 լրատվական կայքերի դիտարկման արդյունքներով նախորդ տարվա ընթացքում ամենից շատ հիշատակված քաղաքական գործիչների եռյակն է՝
1. Սերժ Սարգսյան ՝ 71 397 հիշատակում:
2. Կարեն Կարապետյան ՝ 59 782 հիշատակում:
3. Տարոն Մարգարյան՝ 21 310 հիշատակում:
2017թ. ամենաքիչ հիշատակված քաղաքական գործիչների եռյակն է՝
1. Լևոն Տեր-Պետրոսյան՝ 4 501 հիշատակում:
2. Րաֆֆի Հովհաննիսյան՝ 4 095 հիշատակում:
3. Ռոբերտ Քոչարյան՝ 3 409 հիշատակում:
MaxMonitor-ի մասնագետների կողմից առանձին վերլուծության են ենթարկվում 13 լրատվական կայքերի (168.am, 1in.am, A1plus.am, Aravot.am, Armenpress.am, Armlur.am, Blognews.am, Hraparak.am, Lragir.am, Mediamax.am, News.am, Panorama.am, Tert.am) հրապարակումները, ինչի շնորհիվ ստացվում է դրական, չեզոք և բացասական երանգ ունեցող հիշատակումների պատկերը: Այն հասանելի է ստորև ներկայացվող աղյուսակում և վերաբերում է հաշվետու 12 ամիսներին: