Մոուրինյոն հաստատել է Ռոնալդուին գնելու միտքը
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն աջակցել է «Ռեալ»-ի լավագույն ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուի տեղափոխության միտքը: Այս մասին գրում է Lenta.ru-ն` հղում տալով «AS»-ին:
Տեղափոխության դեպքում Ռոնալդուն կրկին կաշխատի այն մասնագետի հետ, ում ղեկավարության տակ ելույթ էր ունենում 2010-2013 թվականներին «Ռեալ»-ում: Իսպանացի լրագրողների տեղեկություններով` անգլիական ակումբի ղեկավարությունը ողջունե է Կրիշտիանուի վերադարձը «Մանչեսթեր Յունայթեդ»:
«Մանչեսթեր Յունայթեդ»-ում պատրաստ են պորտուգալացու համար վճարել 400 միլիոն եվրո` այս քայլով համաշխարհային տրանսֆերում ռեկորդ գրանցելով: