Երևան, 19.Նոյեմբեր.2018, 00:00 |
|
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ
|
Արծաթ - 0 Դրամ Ոսկի - 0 Դրամ Պլատին - 0 Դրամ
Մոսկվայում բացվելու է Այվազովսկու նկարների և ... Սիրով էստաֆետը հանձնում ենք երիտասարդ դերասան... Ո՞նց բացատրենք Հին Հայաստանի մեր բարեկամներին... Ֆրանսիայում հարյուրավոր ցուցարարներ են կալանա... Ո՞վ կփախարինի «Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապ... Դոնալդ Թրամփը ինքն իրեն «5+» է գնահատել պետու... Միլան Կունդերային կվերադարձնեն Չեխիայի քաղաքա... Խոշոր վթար Ձորաղբյուրում․ կա 3 վիրավոր (լուսա... Քրեական հեղինակություն համարվող «Շալո»-ն տուժ... Հոլիվուդյան փառքի ծառուղիում կբացվի Սնուփ Դոգ... Չեմ տեսնում կոալիցիայի հավանականություն, ունե... Հենրիխ Մխիթարյանը կարող է 80-րդ հանդիպումը ան... Ֆրանսիայում անօթևան կինը աղաթթու է լցրել սրճա... Նիդեռլանդներից ու Բելգիայից անօրեն ճանապարհով... Սյունիքում մեքենան բախվել է հայ-իրանական սահմ... Նախագահ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել... Լուկաշիկն ու իր զառամիկ Նազարիկը, խաբար չեն, ... Իրաքյան Քրդստանի ռազմական գերատեսչությունը մե... Մենք իրեն չենք հրավիրել, ամենաանհավանականը պե... Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Լ... Ղեկի տեղափոխման պատճառով Տավուշում մեքենա է ա... «Դմփ-դմփ-հու»-ով ոչ միայն երկիր չենք կառուցել... Ավելի քան 500 մարդ է տարհանվել Նիժնի Նովգորոդ... Գիշերային ակումբի կին տերը «հատուկ պայմաններ»... Ադրբեջանը բողոք կհայտնի ԱՄՆ-ին՝ Բակո Սահակյան... «Վեոլիա Ջուրը» կտուգանվի 10 մլն դրամով Ուկրաինայի նախկին նախագահը վնասվածքի պատճառով... Եղանակը՝ Հայաստանում Ալաշկերտը պարտվեց Թբիլիսիում Ես արեշցի տղա եմ. հաստատ էդ բառապաշարին շատ լ... Արայիկ Հարությունյանը լուսանկար է հրապարակել ... «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը նախընտրակ... Բաքվում ձերբակալել են ընդդիմադիր ակտիվիստների Ինչպիսի՞ տեսք ուներ Սոֆի Մխեյանը 6 տարի առաջ ... ԱՍԵԱՆ-ի համաժողովի պատմության մեջ առաջին անգա... Արցախի գյուղերում տուն կառուցելու համար նոր փ... Իլ դը Ֆրանսի շրջանային խորհրդի նախագահն այցել... Բակո Սահակյանը Լոս Անջելեսում հանդիպել է բարե... Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. երեք հոգի հոս... Բակո Սահակյանը Հայկակ Արշամյանի հետ քննարկել ... Ձյան տեղումներն այս պահին դադարել են, հնարավո... Խոշոր ավտովթար Երևանում. կա 4 վիրավոր (լուսան... Երևանի բնակարաններից մեկում դի է հայտնաբերվել Վալերիյ Օսիպյանի գլխավորած պատվիրակությունը մ... Կադաստրի գրասենյակները վաղվանից Երևանում կաշխ... Հրդեհ՝ Բաղրամյան փողոցի տներից մեկում. կա տու... Եվգենի Պետրոսյանը տոնել է կնոջից ամուսնալուծո... Արմեն Սարգսյանը հանդիպել է Իտալիայի նախագահի ... Ուրախացրեց ֆուտբոլիստների արձագանքը բաց թողած... Ինքն ընդամենը ցանկացել էր պաշտպանել ինձ՝ հեռա... Մինչև 20 մլն դրամ տարեկան շրջանառություն ունե... Իտալիայի հավաքականը հակառեկորդ է սահմանել Մերիլին Մոնրոյի «Ոսկե գլոբուսը» վաճառվել է 25... Նիկոլ Փաշինյանի բարձրացրած հարցերը պետք է պար... Ուկրաինայի նախկին նախագահ Յանուկովիչը լուրջ վ... Ջասթին Բիբերը հրապարակել է կնոջ լուսանկարները... ԱՄՆ-ը նոյեմբերի 20-ին կհայտնի ընդդիմադիր սաու... Ցավում եմ Արամ Սարգսյանի համար 76 զոհ, 1276 անհայտ կորած. Կալիֆոռնիայում անտ... Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ... Ազգերի լիգայի եզրափակիչ փուլը կանցկացվի Պորտո... Հայ ըմբիշները շարունակում են պայքարն աշխարհի ... Խոշոր հրդեհ Գյումրիում Լոնդոնում հրաձգություն է տեղի ունեցել. կան տո... Facebook-ն առանձին կայք է ստեղծել՝ թափուր աշխ... Եղանակը Հայաստանում «Լուսավոր Հայաստանը» հրապարակել է իր համամասն... Ադրբեջանում գերեվարված Կարեն Ղազարյանի հարազա... «ԱրմՔոմեդի» հաղորդման հյուրը քաղաքական մեկնաբ... Շատերը, փորձելով սևացնել օրվա իշխանություններ... Մեղրի-Ագարակ ավտոճանապարհին ՃՏՊ է տեղի ունեցե... Երևանում և 5 մարզում լույս չի լինի Ավտովթար՝ Կարմրաքար-Գորիս ավտոճանապարհին Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը շարունակում է... ԱՄՆ-ում կոկաինի հսկայական խմբաքանակ են բռնագր... Ի՞նչ անակնկալ են արել երկրպագուները Սիրուշոյի... Պոգբայի քննադատները պետք է փակեն իրենց բերանն... Ֆրանսիայում բողոքի ակցիաների հետևանքով մահացե... Պակիստանի սահմաններն անվտանգ չեն. Իրանի ՆԳ ն... Ակտիվիստները պահանջում են Ուկրաինայի ՆԳ նախար... Սիրիայում գնդակոծությունների հետևանքով 18 զին... Թրամփը խոստովանել է` սխալ է գործել Սաուդյան Արաբիայում կանայք բողոքում են աբայա ... ՔՊ-ն դառնում է ՀՀՇ Վրաերթի են ենթարկել 61-ամյա բնակչին. նա մահաց... Հայուհին՝ աշխարհի մինչև 30 տարեկան ամենաազդեց... Ով կփոխարինի Ջոնի Դեփին «Կարիբյան ծովի ծովահե... Սիրիական բանակը վերահսկողություն է հաստատել Ի... Չեմ տեսնում կոալիցիայի հավանականություն, ունե... Շատ երկրներ հարցականի տակ են դնում ՀԱՊԿ գլխավ... «Սելֆին»՝ որպես հոգեկան խանգարո՞ւմ Հիմա հանրությունը պետք է անհանգստանա բնակարան... Հարկային օրենսգրքի նոր նախագիծ Ռակիտիչը վնասվածքի պատճառով բաց կթողնի մի քան... Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ օծվել է Նովոս... Նախարարն այցելել է Լարսում խցանման մեջ հայտնվ... Մահացել է երգիչ Եվգենի Օսինը Բելառուսը շարունակում է էթիկայի և կոռեկտությա... Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը ժամանեց... Ադրբեջանում ձերբակալվել են ընդդիմության առաջն...

«Պետք է հանրությանը զեկուցել, որ 2017 թ. պետական բյուջեն գերակատարվել է». Վարչապետն այցելել է ֆինանսների նախարարություն (լուսանկարներ)

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր այցելել է ՀՀ ֆինանսների նախարարություն՝ ծանոթանալու 2017 թ. գերակա խնդիրների կատարման և միջոցառումների իրականացման արդյունքներին, ինչպես նաև 2018 թ. անելիքներին:

Նախարար Վարդան Արամյանը զեկուցել է, որ ՀՀ ֆինանսների նախարարությունը հանրության բարեկեցության բարձրացմանը միտված քաղաքականության շրջանակում իրականացրել է մակրոմիջավայրի՝ հարկաբյուջետային քաղաքականության բարելավում և միկրոմիջավայրի՝ պետական ֆինանսների կառավարման արդյունավետության բարձրացումը: Վարդան Արամյանի խոսքով՝ այն խնդիրները, որոնք դրվել են հարկաբյուջետային քաղաքականության համատեքստում, այն է՝ պետական պարտքի աճի տեմպերի դանդաղեցում, մակրոտնտեսական կայունության ապահովում, 2018 թ. ավելի բարձր տնտեսական ներուժով թևակոխելու համար հիմքերի ստեղծում, հիմնականում իրականացվել են:

2017 թ. ավելի մեծ շեշտադրում կատարվել է կապիտալ ծախսերին և ավելի պահպանողական վարքագիծ է եղել ընթացիկ ծախսերի մասով: Վ.Արամյանի խոսքով՝ 2018 թ. սկսած, պարտքի կայունացմանն ուղղված, սակայն տնտեսական աճը չտուգանող նոր հարկաբյուջետային կանոնների ներդրման նպատակով մշակվել է հարկաբյուջետային կանոնների փաթեթ (օրենքների նախագծերի փաթեթը 2017 թ. դեկտեմբերի 20-ին ՀՀ ԱԺ-ում կայացած նիստում ընդունվել է երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ), ինչի հիման վրա նախատեսվում է վերանայել պարտքի և դեֆիցիտի գործող կանոնները, ինչպես նաև պետական բյուջեի ծախսերի մասով սահմանել նոր հարկաբյուջետային կանոններ: Պետական ֆինանսների կառավարման ոլորտում նախարարությունը հաշվետու տարում իրականացրել է կարգապահության բարձրացմանը միտված 2 խումբ գործողություններ (գործընթացների պարզեցում և տեղեկատվական համակարգերի ընդլայնում), և 2018 թ. շարունակելու է այդ ուղղությամբ աշխատանքը՝ և´ կարճաժամկետ, և´ երկարաժամկետ կտրվածքով արդյունք ապահովելու նպատակով: Նախարարը զեկուցել է, որ օրինակ, գնումների ոլորտում տեղեկատվական համակարգերի դաշտն էական ընդլայնվել է, և շուրջ 3 անգամ ավելացել է այդ համակարգերից օգտվող պատվիրատու մասնակիցների թիվը: Վ. Արամյանը տեղեկացրել է, որ 2017 թ. նախարարությունն ակտիվ աշխատել է հանրային իրազեկվածության բարձրացման ուղղությամբ, նաև էական քայլեր են իրականացվել աշխատակազմ բարձրակարգ կադրեր ներգրավելու ուղղությամբ. 137 երիտասարդ մասնագետ համալրել է նախարարության աշխատակազմը:

Այնուհետև պատասխանատուները վարչապետ Կարապետյանին մանրամասն զեկուցել են ըստ ոլորտների կատարված աշխատանքների մասին: Նախ և առաջ ներկայացվել են մակրոտնտեսական քաղաքականության, բյուջետային շրջանակի և պետական պարտքի ոլորտներում իրականացված աշխատանքները: Նշվել է, որ ֆինանսների նախարարության գնահատականներով՝ 2017 թ. տնտեսական աճը կկազմի շուրջ 6.7 տոկոս (կանխատեսված 4.3 տոկոսի դիմաց), ՀՆԱ-ի դեֆլյատորի աճը` 1.5 տոկոս, իսկ մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն՝ շուրջ 3,799.8 ԱՄՆ դոլար: Կանխատեսումների համեմատ ավելի բարձր՝ 6.7 տոկոս տնտեսական աճը պայմանավորված է եղել ծառայությունների, շինարարության և զուտ հարկերի ոլորտներում սպասվածից ավելի բարձր զարգացումներով:

2017 թ. արտաքին առևտրի մասով, նախորդ տարվա համեմատ, արտահանման աճը, ՀՀ ֆինանսների նախարարության գնահատականներով, կկազմի շուրջ 23.5 տոկոս, իսկ ներմուծումը կաճի մոտ 28 տոկոսով: Տարվա արդյունքներով դրամական փոխանցումների աճը գնահատվում է 13.4 տոկոս: Ընթացիկ հաշվի պակասուրդը կկազմի ՀՆԱ շուրջ 4 տոկոսը` մոտենալով իր երկարաժամկետ հավասարակշիռ մակարդակին:

2017 թ. պետբյուջեի եկամուտները կազմել են 1237,2 մլրդ. դրամ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճելով 5,6 տոկոսով: Հարկային եկամուտները և տուրքերը կազմել են 1158,1 մլրդ դրամ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը գերազանցելով 7.3 տոկոսով: Հարկային եկամուտներ/ՀՆԱ հարաբերակցությունը կազմել է շուրջ 21.1 տոկոս, իսկ ճշգրտված հարկեր/ՀՆԱ ցուցանիշը՝ 20.8 տոկոս՝ նախորդ տարվա նկատմամբ բարելավվելով 0.5 տոկոսային կետով: 2017 թ. պետբյուջեի ընդհանուր ծախսերը կազմել են 1417.3 մլրդ դրամ` նախորդ տարվա նկատմամբ նվազելով 2.2 տոկոսով, ընդ որում՝ ընթացիկ ծախսերը նվազել են 1,2 տոկոսով, իսկ կապիտալ ծախսերը՝ 13,0 տոկոսով։ Զսպող հարկաբյուջետային քաղաքականության արդյունքում 2017 թ. պետբյուջեի պակասուրդը կազմել է 180.2 մլրդ դրամ՝ ՀՆԱ 3.3 տոկոսը` նախորդ տարվա 5.5 տոկոսի դիմաց։

Վարչապետը հանձնարարել է հանրությանը հնարավորինս շուտ իրազեկել 2017թ. պետական բյուջեի գերակատարման արդյունքների վերաբերյալ. «Այն, ինչ մենք օրենքով բյուջեով նախատեսել էինք, գերակատարել ենք, այն, ինչ մենք կառավարության որոշմամբ ընդունել ենք, դրանով դրել ենք մի ծանրաձող, որպեսզի մոտիվացիա լինի: Դա մեր ներքին փաստաթուղթն է. այն, ինչի համար մենք պատասխանատու ենք հանրության առջև, օրենքով հաստատված բյուջեն է, և մենք այդ այն գերակատարել ենք, անպայմանայդ մասին պետք է իրազեկել հանրությանը: Մենք հաշվետու ենք լինելու այն բյուջեի առջև, որն ԱԺ-ում հաստատվել է»:

Կառավարության ղեկավարը նաև հանձնարարել է ֆինանսների նախարարությանը՝ 2018 թվականի համար չափազանց կոշտ դիտարկել ծախսերը. «2017թ. մենք ցուցաբերել ենք կոշտություն, բայց հիմա ոլորտային հաշվետվությունները լսելիս, բոլոր այն նախարարություններում, որտեղ եղել եմ, կախված ոլորտի առանձնահատկությունից՝ մի միավորի գների նվազեցումը կազմում է 15-23 տոկոս: Մենք շատ կոշտ պետք է դրան հետևենք: Այս տարի էլ ամբողջը պետք է ձգել, որպեսզի հասկանանք՝ թամբային կետը որն է»: Այս համատեքստում վարչապետ Կարապետյանն անդրադարձել է պետական ապարատի ծախսերի կրճատման խնդրին՝ նշելով, որ այն մեծ է, քան պետք է լինի, բայց այդ մեծությամբ հանդերձ պետական կառավարման մակարդակը լավագույնը չէ: «Պետական ապարատի կրճատումը, ոչ լավագույն մասնագետներով համալրումը կառավարումը չի լավացնի: Լավ մասնագետներին շուկայից բերելը թանկ է, խնդիր է, որը մինչև չլուծենք, չենք ունենալու լավ կառավարում, և դրա համար մենք պետք է ունենանք ստրատեգիա: Մենք Տնտեսական զարգացման և ներդրումների ու գյուղատնտեսության նախարարությունների բազայի վրա փորձնական ծրագիր ենք անում, որի արդյունքները այս եռամսյակի վերջ կունենանք, և եթե այդ բանաձևն աշխատի, պետք է նման ձևով տարածենք մնացած նախարարությունների վրա», - նշել է վարչապետը:

Ներկայացվել են պետական պարտքի կառավարման առումով 2017 թ. իրականացված միջոցառումները, որոնք ուղղված են եղել պարտատոմսերի առաջնային և երկրորդային շուկայի զարգացմանը, պարտքի մինչև մարում ժամկետի երկարացմանը, պարտատոմսերի առաջնային շուկայի մասնակիցների վարքագծի գնահատման և ընտրության համակարգի ներդրմանը, պարտքային քաղաքականության հրապարակայնության և թափանցիկության ապահովմանը և այլն: 2018 թ. նախատեսվում է իրականացնել երկրորդային շուկայի ակտիվացմանն ու զարգացմանը և ՀՀ կառավարության պարտքի կառավարման բարելավմանն ուղղված աշխատանքներ:
Կառավարության ղեկավարն անդրադարձել է առկա վարկային և դրամաշնորհային ծրագրերին և հանձնարարել ֆինանսների նախարարությանը ամբողջական փաստաթուղթ ներկայացնել բոլոր ծրագրերի վերաբերյալ. «Մենք պետք է վստահ լինենք, որ այն հնարավոր դրամաշնորհները, որոնք մեր երկիրը կարող է ստանալ, որոշակի պարտավորություններ կատարելով և չկատարելով, մենք առավելագույնն ստանում ենք: Ես այսօր այդ ազդակն ամփոփ տեսքով չեմ տեսնում: Խնդրում եմ, որ դա ֆինանսների նախարարությունում կազմակերպվի, և 2018 թվականին մեր պլանը գծվի, որտեղ յուրաքանչյուրն իմանալու է իր անելիքը ո՞րն է, ի՞նչ բոնուս է ստանալու դրա դիմաց, և եթե չի կատարում, ի՞նչ պատասխանատվության է ենթարկվելու»: Կարեն Կարապետյանը նաև ընդգծել է, որ որոշ ծրագրերի վերանայման անհրաժեշտություն կա «Պետք է վարկային մեր բոլոր ծրագրերը գույքագրենք, դրանց կատարողականները նայենք, և եթե հնարավորություն կա, ուսումնասիրենք վարկային պարտավորությունների վերանայման խնդիրը»:

Վարչապետին զեկուցվել է նախարարության ոլորտային ուղղություններով իրականացված միջոցառումների արդյունքների մասին: Մասնավորապես, անդրադարձ է եղել հարկային օրենսդրության կատարելագործմանը և միջազգային հարկային համագործակցության զարգացմանն ուղղված աշխատանքներին, որոնք նախատեսվում է շարունակել նաև 2018 թվականին: Կառավարության ղեկավարը հանձնարարել է ֆինանսների նախարարությանը մշակել մեխանիզմ՝ ֆիլտրելու բոլոր այն օրենքները, որոնք առնչություն ունեն ֆինանսների ոլորտի հետ, եթե նույնիսկ այդ օրենքի հեղինակը ֆիննախը չէ: «Վերջին ֆիլտրացիան անում է ֆինանսների նախարարությունը, որտեղ մենք այդ ամբողջը կոորդինացնում ենք», - ասել է Կարեն Կարապետյանը:

Անդրադարձ է եղել ծրագրային բյուջետավորման գործընթացին, որի շրջանակում 2018 թ., ի թիվս այլ խնդիրների, նախատեսվում է նաև բարձրացնել ՊՈԱԿ-ների գործունեության թափանցիկությունը և ԾԻԳ-երի հետ կապված բանակցություններ վարել դոնոր կազմակերպությունների հետ՝ նաև նախնական հսկողության համակարգերը կիրառելու ուղղությամբ:

Մանրամասն տեղեկատվություն է ներկայացվել նաև պետական գնումների ոլորտում կատարված աշխատանքների վերաբերյալ: 2017 թ. իրականացված բարեփոխումների արդյունքում էապես ընդլայնվել է էլեկտրոնային գնումների պատվիրատուների շրջանակը, 30 տոկոսով բարելավվել է գնումներին մասնակցության աստիճանը: 2018 թ. նախատեսվում է իրականացել հետևյալ միջոցառումները՝ էլեկտրոնային աճուրդի համակարգի ներդրում, գնումների վերլուծության և ռիսկայնության որոշման էլեկտրոնային համակարգերի ներդրում, էլեկտրոնային գնումների համակարգի շարունակական զարգացում (նոր ARMEPS), էլեկտրոնային գնումների համակարգի ընդլայնում (200 մլն դրամից ավելի գնումներ կատարող ՊՈԱԿ-ների ներառում) և գնումների ու գանձապետական էլեկտրոնային համակարգերի համակցում: Վարչապետը, գոհունակություն հայտնելով կատարված քայլերից, ուշադրություն է հրավիրել գնումների գործընթացի հետ կապված որոշ գերատեսչությունների կողմից բարձրացվող խնդիրների վրա. «Բազմաթիվ պատահական կառույցներ գալիս են, մասնակցում են, դեմպինգային գին են դնում, ուզում են նախաորակավորում անել, իսկ ֆինանսների նախարարությունն ասում է, որ նախաորակավորումը բերում է նրան, որ մասնակիցները նեղանում են, ինքնարժեքն աճում է: Երեկվա կառավարության նիստում իմ հանձնարարականը հենց այդ հարցին էր վերաբերում, որպեսզի մենք գտնենք հենց այդ թամբային կետը: Խնդրում եմ այդ հարցի շուրջը մտածեք, լուծում տանք: Մենք պետք է մաքսիմալ ճկուն մեխանիզմ դնենք, որպեսզի այդ սահմանափակումները, որոնք դնում ենք, չխանգարեն մեզ մաքսիմալ էժանը համապատասխան որակով գնելու: Պետք է խնդրեմ ձեզ մաքսիմալ ճկուն և արագ արձագանքել», - ասել է կառավարության ղեկավարը:

Ամփոփելով խորհրդակցությունը՝ վարչապետ Կարապետյանը մատնանշել է 2018թ. նախարարության գործունեության առաջնահերթությունները. «2018 թվականը չափազանց կարևոր է. նախ մեր ֆինանսական կարգապահությունը, ծախսերի հետևից գնալը պետք է մաքսիմալ հետևողական բերենք, հասցնենք այն օբյեկտիվ անհրաժեշտությանը, որը կա: Երկրորդ՝ մենք այս տարի պետք է երկարատև կայուն աճի, կապիտալ ենթակառուցվածքային և այլ ծախսերի հիմքեր դնենք: Երրորդ՝ մենք պետք է անցնենք 2019 թ. բյուջեն նոր կարգավիճակով տրամադրելու: Չորրորդ ՝ վարկային դրամաշնորհային քաղաքականության մեջ պետք է ունենանք հստակ մի օղակ, որը հսկում է և ազդակներ է տալիս, թե ինչ է կատարվում: Հինգերորդ՝ պետք է մտածենք պետական կառավարման համակարգի բարեփոխումների մասին»:

դիտվել է 1141 անգամ
loading...
Մոսկվայում բացվելու է Այվազովսկու նկարների և ... Սիրով էստաֆետը հանձնում ենք երիտասարդ դերասան... Ո՞նց բացատրենք Հին Հայաստանի մեր բարեկամներին... Ֆրանսիայում հարյուրավոր ցուցարարներ են կալանա... Ո՞վ կփախարինի «Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապ... Դոնալդ Թրամփը ինքն իրեն «5+» է գնահատել պետու... Միլան Կունդերային կվերադարձնեն Չեխիայի քաղաքա... Խոշոր վթար Ձորաղբյուրում․ կա 3 վիրավոր (լուսա... Քրեական հեղինակություն համարվող «Շալո»-ն տուժ... Հոլիվուդյան փառքի ծառուղիում կբացվի Սնուփ Դոգ... Չեմ տեսնում կոալիցիայի հավանականություն, ունե... Հենրիխ Մխիթարյանը կարող է 80-րդ հանդիպումը ան... Ֆրանսիայում անօթևան կինը աղաթթու է լցրել սրճա... Նիդեռլանդներից ու Բելգիայից անօրեն ճանապարհով... Սյունիքում մեքենան բախվել է հայ-իրանական սահմ... Նախագահ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել... Լուկաշիկն ու իր զառամիկ Նազարիկը, խաբար չեն, ... Իրաքյան Քրդստանի ռազմական գերատեսչությունը մե... Մենք իրեն չենք հրավիրել, ամենաանհավանականը պե... Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Լ... Ղեկի տեղափոխման պատճառով Տավուշում մեքենա է ա... «Դմփ-դմփ-հու»-ով ոչ միայն երկիր չենք կառուցել... Ավելի քան 500 մարդ է տարհանվել Նիժնի Նովգորոդ... Գիշերային ակումբի կին տերը «հատուկ պայմաններ»... Ադրբեջանը բողոք կհայտնի ԱՄՆ-ին՝ Բակո Սահակյան... «Վեոլիա Ջուրը» կտուգանվի 10 մլն դրամով Ուկրաինայի նախկին նախագահը վնասվածքի պատճառով... Եղանակը՝ Հայաստանում Ալաշկերտը պարտվեց Թբիլիսիում Ես արեշցի տղա եմ. հաստատ էդ բառապաշարին շատ լ... Արայիկ Հարությունյանը լուսանկար է հրապարակել ... «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը նախընտրակ... Բաքվում ձերբակալել են ընդդիմադիր ակտիվիստների Ինչպիսի՞ տեսք ուներ Սոֆի Մխեյանը 6 տարի առաջ ... ԱՍԵԱՆ-ի համաժողովի պատմության մեջ առաջին անգա... Արցախի գյուղերում տուն կառուցելու համար նոր փ... Իլ դը Ֆրանսի շրջանային խորհրդի նախագահն այցել... Բակո Սահակյանը Լոս Անջելեսում հանդիպել է բարե... Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. երեք հոգի հոս... Բակո Սահակյանը Հայկակ Արշամյանի հետ քննարկել ... Ձյան տեղումներն այս պահին դադարել են, հնարավո... Խոշոր ավտովթար Երևանում. կա 4 վիրավոր (լուսան... Երևանի բնակարաններից մեկում դի է հայտնաբերվել Վալերիյ Օսիպյանի գլխավորած պատվիրակությունը մ... Կադաստրի գրասենյակները վաղվանից Երևանում կաշխ... Հրդեհ՝ Բաղրամյան փողոցի տներից մեկում. կա տու... Եվգենի Պետրոսյանը տոնել է կնոջից ամուսնալուծո... Արմեն Սարգսյանը հանդիպել է Իտալիայի նախագահի ... Ուրախացրեց ֆուտբոլիստների արձագանքը բաց թողած... Ինքն ընդամենը ցանկացել էր պաշտպանել ինձ՝ հեռա... Մինչև 20 մլն դրամ տարեկան շրջանառություն ունե... Իտալիայի հավաքականը հակառեկորդ է սահմանել Մերիլին Մոնրոյի «Ոսկե գլոբուսը» վաճառվել է 25... Նիկոլ Փաշինյանի բարձրացրած հարցերը պետք է պար... Ուկրաինայի նախկին նախագահ Յանուկովիչը լուրջ վ... Ջասթին Բիբերը հրապարակել է կնոջ լուսանկարները... ԱՄՆ-ը նոյեմբերի 20-ին կհայտնի ընդդիմադիր սաու... Ցավում եմ Արամ Սարգսյանի համար 76 զոհ, 1276 անհայտ կորած. Կալիֆոռնիայում անտ... Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ... Ազգերի լիգայի եզրափակիչ փուլը կանցկացվի Պորտո... Հայ ըմբիշները շարունակում են պայքարն աշխարհի ... Խոշոր հրդեհ Գյումրիում Լոնդոնում հրաձգություն է տեղի ունեցել. կան տո... Facebook-ն առանձին կայք է ստեղծել՝ թափուր աշխ... Եղանակը Հայաստանում «Լուսավոր Հայաստանը» հրապարակել է իր համամասն... Ադրբեջանում գերեվարված Կարեն Ղազարյանի հարազա... «ԱրմՔոմեդի» հաղորդման հյուրը քաղաքական մեկնաբ... Շատերը, փորձելով սևացնել օրվա իշխանություններ... Մեղրի-Ագարակ ավտոճանապարհին ՃՏՊ է տեղի ունեցե... Երևանում և 5 մարզում լույս չի լինի Ավտովթար՝ Կարմրաքար-Գորիս ավտոճանապարհին Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը շարունակում է... ԱՄՆ-ում կոկաինի հսկայական խմբաքանակ են բռնագր... Ի՞նչ անակնկալ են արել երկրպագուները Սիրուշոյի... Պոգբայի քննադատները պետք է փակեն իրենց բերանն... Ֆրանսիայում բողոքի ակցիաների հետևանքով մահացե... Պակիստանի սահմաններն անվտանգ չեն. Իրանի ՆԳ ն... Ակտիվիստները պահանջում են Ուկրաինայի ՆԳ նախար... Սիրիայում գնդակոծությունների հետևանքով 18 զին... Թրամփը խոստովանել է` սխալ է գործել Սաուդյան Արաբիայում կանայք բողոքում են աբայա ... ՔՊ-ն դառնում է ՀՀՇ Վրաերթի են ենթարկել 61-ամյա բնակչին. նա մահաց... Հայուհին՝ աշխարհի մինչև 30 տարեկան ամենաազդեց... Ով կփոխարինի Ջոնի Դեփին «Կարիբյան ծովի ծովահե... Սիրիական բանակը վերահսկողություն է հաստատել Ի... Չեմ տեսնում կոալիցիայի հավանականություն, ունե... Շատ երկրներ հարցականի տակ են դնում ՀԱՊԿ գլխավ... «Սելֆին»՝ որպես հոգեկան խանգարո՞ւմ Հիմա հանրությունը պետք է անհանգստանա բնակարան... Հարկային օրենսգրքի նոր նախագիծ Ռակիտիչը վնասվածքի պատճառով բաց կթողնի մի քան... Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ օծվել է Նովոս... Նախարարն այցելել է Լարսում խցանման մեջ հայտնվ... Մահացել է երգիչ Եվգենի Օսինը Բելառուսը շարունակում է էթիկայի և կոռեկտությա... Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը ժամանեց... Ադրբեջանում ձերբակալվել են ընդդիմության առաջն...
Ամենաընթերցվածը
website by Sargssyan