Նկատե՞լ եք, որ մենք ամենակարևոր պաշտոնյաներին բերում ենք դրսից, որ մեզ ղեկավարեն
Դուք նկատե՞լ եք, որ մենք, ըստ էության, ամենակարևոր պաշտոնյաներին բերում ենք դրսից, որ մեզ ղեկավարեն:
Մենք Ամերիկայից բերեցինք Ժիրայր Լիպարիտյանին, Րաֆֆի Հովհաննիսյանին ու Վարդան Օսկանյանին:
Արցախի անկախ Հանրապետության նախագահ Ռոբերտ Քոչարյանին բերեցինք ու դարձրեցինք նախագահ:
Սերժ Սարգսյանին Մոսկվայից բերեցինք /Ըստ Լևոն Տեր-Պետրոսյանի/ ու նշանակեցինք պաշտպանության նախարար:
Կարեն Կարապետյանին բերեցինք ու նշանակեցինք վարչապետ:
Նույն Արմեն Սարգսյանին ժամանակին բերեցինք ու նշանակեցինք վարչապետ, իսկ այսօր արդեն նախագահ:
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Գարեգին Ա-ին բերեցինք ու ընտրեցինք որպես Ամենայն հայոց կաթողիկոս:
Բազմաթիվ գեներալների տարբեր երկրներից ու Արցախից բերեցինք ու նշանակեցինք կարևորագույն պաշտոնների:
Սա լա՞վ է, թե՞ վատ, ցույց կտա պատմությունն ու ժամանակը, այդուհանդերձ, ես ցավում եմ, որ ներսում մենք մարդ չունենք. Նրանք կա՛մ գնացել են, կա՛մ հիասթափվել, կամ հեղինակազրկվել:
Նորայր Նորիկյան. Ֆեյսբուք: