Մերկ միանձնուհին. «plus-size» մոդելը նկարահանվել է հերթական անկեղծ ֆոտոշարքում
Էշլի Գրեմը «plus-size» ամենահայտնի մոդելներից մեկն է: Նա մշտապես մասնակցում է անկեղծ ֆոտոշարքերի` չամաչելով ցուցադրել իր կազմվածքը:
30-ամյա մոդելը գայթակղիչ ներքնազգեստտով արդեն նկարահանվել և հայտնվել է «Vogue»-ի, «Harper's Bazaar»-ի և «Glamour »-ի համարներում:
Էշլիի հերթական նկարահանումն արվել է «V Magazine»-ի համար: Նոր ֆոտոշարքով նա զարմացրել է իր երկրպագուներին: Մոդելը ներկայացել է համարձակ միանձնուհու կերպարով, իսկ կերպարն ավելի տպավորիչ է դարձրել վառ դիմահարդարումն աչքերին:
Գրեմը նաև ցուցադրել է «Gucci»-ի, «Louis Vuitton»-ի, «Giorgio Armani»-ի և «Fendi»-ի վերջին հավաքածուների աքսեսուարները: