Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. 66-ամյա վարորդը, ով տեղափոխվել է հիվանդանոց, Volkswagen-ով գլխիվայր շրջվելով՝ հայտնվել է դաշտում. նրան առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու ճանապարհային ոստիկանները
Այսօր՝ հունվարի 19-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 14։40-ի սահմաններում Շիրակի մարզի Պեմզաշեն գյուղի բնակիչ՝ 66-ամյա Միշա Ավոյանը իր վարած Volkswagen մակնիշի 34 PR 964 համարանիշի ավտոմեքենայով Շիրակի մարզի Երևան-Գյումրի ավտոճանապարհի Լանջիկ-Մաստարա հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, գլխիվայր շրջվելով հայտնվել դաշտում։
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ վթարի հետևանքով վարորդը, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու այդ պահին նշված հատվածում ծառայություն կատարող ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի տեսուչներ Դավիթ Մարգարյանն ու Միխայիլ Գրիգորյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Գյումրու բժշկական կենտրոն։
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Ոստիկանության Անիի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը։
Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի հետաքննիչի կողմից նյութեր են նախապատրաստվում։