Գեղարքունիքի մարզում 10 օրական երեխա է մահացել, հանգամանքները պարզվում են
Գեղարքունիքի մարզի Մադինա համայնքում 10-օրական երեխա է մահացել: Երեխան արական սեռի է, ով մահացել է հունվարի 19-ի գիշերը: Նա ընտանիքի երկրորդ երեխան է: Երեխան մահացել է տանը, թե ինչ հանգամանքներում` դեռ պարզ չէ:
Ըստ տեղեկությունների՝ ընտանիքի հայրը ապրում է եղբոր ընտանիքի հետ, իսկ ծնողները պարկեշտ մարդիկ են:
Երեխայի մահվան դեպքի մասին հայտնել են իրավապահ մարմինները, մահվան հանգամանքները պարզվում են: