Երևանում 19-ամյա վարորդը ռուսական համարանիշներով Mercedes-ով վրաերթի է ենթարկել 27-ամյա հետիոտնին. վերջինը տեղափոխվել է հիվանդանոց
.Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի ավագ հետաքննիչ Գրիգոր Ավետիսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ՝ հունվարի 18-ին, Երևանում տեղի ունեցած վրաերթի փաստով։
Ժամը 16։00-ի սահմաններում Երևան քաղաքի Կամարակի 1-ին նրբանցքի բնակիչ՝ 19-ամյա Ռաֆիկ Մելիքյանը Բաղրամյան պողոտայի և Պռոշյան փողոցի խաչմերուկում իր վարած Mercedes մակնիշի K 999 EX 99 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Աբովյան քաղաքի բնակիչ՝ 27-ամյա Տիգրան Գասպարյանին։
Shamshyan.com-ի փոխանցմաբ՝ վրաերթի ենթարկվածը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն։