Քիմ Քարդաշյանը պատմել է փոխնակ մոր մասին (լուսանկար)
Օրեր առաջ փոխնակ մոր միջոցով լույս աշխարհ եկավ Քիմի և Քանյեի երրորդ երեխան: Մինչ տարբեր պարբերականներ փորձում են կլորիկ գումարներ առաջարկելով գնել երեխայի լուսանկարները‚ որպեսզի դրանք առաջինը ցուցադրելու հնարավորություն ունենան‚ Քիմը պատմել է փոխնակ մոր մասին և նրանից շնորհակալություն է հայտնել:
«Երեխայի հետ կապն առաջացավ միանգամից, այնպիսի տպավորություն էր, որ նա ամբողջ ընթացքում մեզ հետ է եղել։ Բժիշկներն ինձ ասել էին, որ առողջական խնդիրների պատճառով երրորդ հղիությունն ինձ համար անվտանգ չէր լինի։ Քանյեն ու ես երկար մտածեցինք ու որոշեցինք օգտվել փոխնակ մոր ծառայություններից։ Սովորաբար փոխնակ մայրն իր ձվաբջիջն ու հոր սերմնաբջիջն է օգտագործում։ Մեր դեպքում կնոջը պարզապես ներարկել են իմ բեղմնավորված ձվաբջիջը։ Այնպես որ՝ այդ երեխայի կենսաբանական ծնողները ես ու Քանյեն ենք։
Մենք դիմել էինք հատուկ գործակալություն, որն օգնել է մեզ փոխնակ մայր գտնել։ Եթե կարծում եք, թե դա հեշտ պրոցեդուրա է, դուք սխալվում եք։ Մենք հրաշալի հարաբերություններ ունենք փոխնակ մոր հետ, լիովին վստահում էինք նրան հղիության ամբողջ ընթացքում․․․ Շնորհակալ եմ ժամանակակից տեխնոլոգիաներին ու մեր փոխնակ մորը՝ այս մեծագույն նվերի համար»,- գրել է Քիմը։