Անօդաչու թռչող սարքը փրկել է երկու խեղդվող անչափահասների կյանքը (տեսանյութ)
Անօդաչու թռչող սարքը (դրոն) օգնել է փրկել երկու ավստրալիացիների, որոնք հայտնվել էին բաց ծովում: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Տեղեկացվել է, որ փրկարարները պատրաստվել էին պետական ծրագրով շնաձկների հարձակումների քանակի նվազեցման շուրջ փորձեր իրականացնել, երբ ազդանշան են ստացել բաց օվկիանոս դուրս եկած սերֆինգով զբաղվող երկու մարզիկի փրկության անհրաժեշտության մասին: Փրկարարներն անմիջապես փրկարարական սարքավորումներ են կցել դրոնին, և այն ուղղել դեպի դեպքի վայր:
Ամբողջ գործընթացը նկարահանվել է դրոնին ամրացված տեսախցիկով։ Կադրերում երևում է, թե ինչպես է դրոնը խեղդվողների ուղղությամբ հատուկ լաստանավ նետում, որի միջոցով դեռահասները կարող էին հասնել ափին:
Կազմակերպությունում նշել են, որ սա դրոնի կիրառմամբ փրկարարական գործողությունների առաջին դեպքն է։