Ֆրանցիսկոս պապը օդանավում պսակադրել է ուղեկցորդներին (լուսանկարներ)
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Չիլի մեկնելու չվերթի ժամանակ օդում պսակադրել է բորտուղեկցորդներ Կառլոս Չուֆարդիին և Պաուլա Պոդեստին: Газета.ру-ի տեղեկացմամբ՝ օդանավը իրականացնում էր Սանտյագո և Իկիկե քաղաքների միջև չվերթը:
Երիտասարդները պատմել են, որ քաղաքացիական ամուսնության մեջ են գտնվում արդեն 8 տարի և երկու դուստր ունեն: Նրանք հայտնել են, որ Սանտյագոյի եկեղեցին, որտեղ մտադիր էին պսակադրվել, ավերվել է 2010 թվականին տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով:
«Ցանկանում եք՞ պսակադրվել, վստահ ե՞ք», - հարցրել է քահանայապետը, որից հետո ամուսնացրել է նրանց: Դա Ֆրանցիսկոս պապի անցկացրած առաջին պսակադրության արարողությունն էր՝ 11 հազար մետր բարձրության վրա:
Աղբյուրի հաղորդմամբ՝ բորտուղեկցորդները պսակադրության վկայություն են ստորագրել չվերթն իրականացնող ավիաընկերության ձևաթղթի վրա: